ՌԴ-ի մանկատներում սեռական բնույթի հանցագործությունների թիվն աճել է 13 անգամ
2020 թվականին մանկատներում անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է 13 անգամ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցրով լիազոր Աննա Կուզնեցովան:
«Մենք, ցավոք, շատ սարսափելի տվյալներ ունենք, իհարկե դրանք դեռևս ճշգրտման կարիք ունեն: Բայց այս պահի դրությամբ մենք արձանագրում ենք մանկատներում սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 13 անգամյա աճ»,-ասել է նա՝ մեկնաբանելով Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքի անչափահասների «Ռադուգա» սոցիալական վերականգնման կենտրոնում երեխաներին ծեծի ենթարկելու մասին լուրերը:
Ինչպես նշել է ՄԻՊ մամուլի ծառայությունը, ՆԳՆ տվյալներով 2020 թվականին մանկատներում ընդհանուր առմամբ գրանցվել է 26 նման հանցագործություն:
Այս կապակցությամբ ՄԻՊ-ը նշել է, որ մանկատներում հանցագործությունների դեմ պայքարի համար մշակվելու է կանխարգելիչ միջոցառումների մեթոդաբանություն: «Այսօր մենք դիմեցինք Գիտության նախարարություն, խոսեցինք գիտության և բարձրագույն կրթության նախարարի, ինչպես նաև մեր հոգեբանության ինստիտուտի հետ, նաև՝ Յուրի Զինչենկոյի հետ, մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ոչ միայն այդպիսի մեթոդիկա կմշակվի, այլև այն մասնագետները, ովքեր կվերապատրաստվեն այս գործիքների շնորհիվ, կգան և կբացահայտեն աղետալի իրավիճակների նախադրալները, դրանց սաղմնային փուլում»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան