Առևանգեցին Նարեկ Մալյանին. Ռուբեն Մելիքյան
Քիչ առաջ ոստիկան ներկայացած անձինք առևանգել են ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։ Այս մասին հաղորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին»,- ֆեյսբուքում գրել է նա ու ներկայացրել տեսանյութ։
«Հենց նոր Ոստիկանության աշխատակիցները, իրենց հրավերը մերժելուց հետո, ասացին՝ դե որ հրավերը չեք ընդունում, ուրեմն մենք ձեզ բերման ենք ենթարկում: Կոպտագույն խախտում է, ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները: Պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակում է կատարվում այս ամենը: Ոստիկանները դիմում են ուժի կիրառման»,-ասում է Ռ.Մելիքյանը։
Այսօր ժամը 14։00-ին Ազատության հրապարակում Նարեկ Մալյանը նախաձեռնել էր «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտորիստական պերֆորմասն-ներկայացում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան