Առանց դադարի, նոն-ստոպ ակցիաներով այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա և վերջ. Սաղաթելյան
Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները և քաղաքական գործիչները երթով հասան Հանրապետության հրապարակ։ Կառավարության շենքի շուրջ մի քանի շարք ոստիկաններ են կանգնած։
«Հողատու հեռացիր»,- գոռում են քաղաքացիները։
«Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, դուք այսօր ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մեր ժողովուրդը չի պարտվել, երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ»,- հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ այսօր այս շենքում նստած դավաճաններին հստակ, ուղիղ ապտակ հասցրեցին՝ ասելով, որ այս շարժումը չի մարել։
«Այսօր մենք պայմանավորվում ենք մի քանի կարևոր բան, որը միասին պետք է իրականացնենք առաջիկա օրերին։ Պայմանավորվում ենք, որ այս չարիքի կառավարության հեռացման պահանջը դարձնենք համաժողովրդական պայքար, այս չարիքի կառավարությունը, Նիկոլն իր իշխանությունով այլևս օր ու արև չի տեսնելու, պետք է հեռացնել այս չարիքի կառավարությանը և միասին կերտենք հզոր, զարգացած, ազգային պետություն։
Այս պայքարը կանգ չի առնելու»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից շարունակելու են ամբողջ մայրաքաղաքում, այնուհետև նաև մարզերում, հեռավոր գյուղերում անհնազանդության բողոքի ակցիաները. «Առանց դադարի, նոն-ստոպ ակցիաներով այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա և վերջ»։
Ի Սաղաթելյանն ասաց, որ երկուշաբթի օրը ժամը 18։00-ին Կոմիտասի Վահագն Դավթյանի անվան պուրակից սկսում են անհնազանդության երթ, որը տարբերվելու է մյուս արժանապատվության երթերից, քանի որ անհնազանդության երթ է լինելու։
«Մենք նաև միասին պայմանավորվում ենք առանց շտապելու, ինչպես նաև առանց հապաղելու, պլանավորած, հետևողական, համառ քայլերի արդյունքում հասնելու ենք այս չարիքի կառավարության հեռացմանը։
Հաղթելու ենք սրանց, մեր թշնամիներին, վերականգնելու ենք մեր կորցրածը, կառուցելու ենք մեր երազած հայրենիքը։
Միասին հաղթելու ենք, որևէ մեկը թող չկասկածի»,- հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգողը։
Նրա խոսքերին հաջորդեց «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան։» վանկարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Ես կորցրել եմ ամեն ինչ, բայց գտնելու եմ, ձեր միջոցով եմ գտնելու․ շուռնուխցի
- Մարդիկ, ովքեր մտահոգ են, թող գնան, սառը ջուր խմեն. Ծառուկյան
- Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ. Սաղաթելյան
- Բաղրամյան պողոտայի սկզբնամասում քաշքշոց ու ծեծկռտուք եղավ
- Երևանի փոքր կենտրոնը կաթվածահար է
- Գեղամ Նազարյան. Դուք տեսնո՞ւմ եք հիմա Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ
- «Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
- Ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, այլ հետևողական պայքարով կհեռացնենք այս չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
- 12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու ենք. Բագրատյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին