«Apple»-ը սմարթֆոնների համար կթողարկի անլար մագնիսական մարտկոց
«Apple» ընկերությունը մշակում է անլար մագնիսական մարտկոց՝ վերջին սերնդի սմարթֆոնները լիցքավորելու համար: Այս մասին ուրբաթ հաղորդել է «Bloomberg»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցները նշել են, որ «Apple»-ի մասնագետները մեկ տարի է, ինչ աշխատում են այս նոր արտադրանքի վրա և նախատեսում էին այն ներկայացնել հասարակության լայն զանգվածներին անցած տարվա հոկտեմբերին կայացած iPhone 12 սմարթֆոնների շարքի շնորհանդեսից մի քանի ամիս անց:
Անլար մարտկոցը համատեղելի կլինի «MagSafe»-ի հետ, որը նախատեսված է միանգամից մագնիսացնելու և լիցքավորելու համար:
Մարտկոցի արտաքին շերտն, ամենայն հավանականությամբ, պատրաստված կլինի սպիտակ ռետինե նյութից:
1976-ին հիմնադրված «Apple»-ը, բացի iPhone-ներից, արտադրում է MacBook նոթբուքեր, iPad պլանշետներ, iMac, iPod երաժշտական նվագարկիչներ և բարձր տեխնոլոգիական այլ սարքավորումներ: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում, ամենամեծերից մեկն է աշխարհում: Դրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 1,2 տրիլիոն դոլարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան