«Ժողովուրդ». Վալերիանայի հաբերը հայաստանյան դեղատներում սպառվել է՝ չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վալերիանայի հաբերը, որը հանրության շրջանում հայտնի է որպես «սրտի դեղին հատիկներ», արդեն մի քանի ամիս է, ինչ հայաստանյան դեղատներում չկան, սպառված են։ Խոսքը բաց դեղին հատիկների մասին է, որոնք մշտապես ներկրվել են Բելառուսից։
«Ժողովուրդ» օրաթերթը շրջեց մի քանի դեղատներով և հետաքրքրվեց, թե ինչն է դեղի դեֆիցիտի պատճառը։ Պարզվեց՝ պատերազմից հետո վալերիանայի հաբերը սպառվել են դեղատներում։ Դեղատների աշխատողների խոսքերով՝ այժմ հայաստանյան թվով մի քանի դեղատուն վաճառքի ունի այդ «դեղին հատիկներից», այն էլ՝ ռուսական արտադրության և բավականին թանկ։
Մեզ հայտնի դարձավ, որ ռուսական արտադրության վալերիանայի հաբերն ունեն մուգ գույն և արժեն 350 դրամ, իսկ նախկին բաց գույն ունեցող վալերիանայի հաբերի մեկ շիշն արժեցել է 150-200 դրամ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ վալերիանայի կանաչ գույն ունեցող հատիկները, որոնք նախատեսված են քնելուց առաջ օգտագործելու համար, արժեն 350-400 դրամ և ռուսական արտադրության են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: