Բժիշկները նախազգուշացնում են վիտամին D-ի վտանգների մասին
Վիտամին D- ի օգտագործումը սննդային հավելումների տեսքով կարող է ալերգիա առաջացնել, նախազգուշացրել են թերապևտներ Նատալյա Ուկլեյնան և Լարիսա Ալեքսեևան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վիտամին D-ն ինքնին ալերգիկ չէ, բայց տարբեր արտադրողներ օգտագործում են ինչ-որ հավելանյութեր` համը բարելավելու համար: Դրանք կարող են ալերգիա առաջացնել »,- ասել է Ուկլեյնան։
Մասնագետը հիշեցրել է, որ հնարավոր կողմնակի ազդեցությունների պատճառով այս վիտամինը պետք է ընդունվի բժշկի կողմից նշանակված դեղաքանակով:
Թերապևտ Ալեքսեևան զգուշացրել է, որ վիտամին D-ի ավելցուկը կարող է առաջանալ մաշկի քոր, գլխացավ և սրտխառնոց: Միևնույն ժամանակ, դեղատներում այժմ վիտամինները վաճառվում են հատուկ կանխարգելիչ դեղաչափերով, և «600 IU»- ն համարվում է անվտանգ դոզա։
Ալեքսեևան կարծիք է հայտնել, որ համաճարակի ժամանակ իմունիտետը բարձրացնող և վիրուսին դիմակայելու համար օգնող վիտամինները կարող են օգտագործվել առանց բժշկի խորհրդատվության, բայց նա հորդորել է միշտ պահպանել դրանց օրական օգտագործման չափաքանակը։
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետները՝ վիտամին D-ի, բարձր իմունիտետի ու կորոնավիրուսով վարակվելու մասին
- Վիտամին D-ն նվազեցնում է սիրտ անոթային հիվանդությունների վտանգը