3 ֆուտբոլիստ հեռացել է Փյունիկից
«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են պաշտպաններ Ռոբերտ Հակոբյանը, Արսեն Սարգսյանը և հարձակվող Նարեկ Հովհաննիսյանը հեռացել են «Փյունիկից»։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Հակոբյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Հակոբյանը «Փյունիկի» սան է և բոլոր մրցաշարերում միասին վերցրած «Փյունիկի» կազմում անցկացրել է 130 խաղ (ներառյալ Առաջին խմբի առաջնության խաղերը)։ 24-ամյա պաշտպանը «Փյունիկում» դարձել է Հայաստանի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։
Արսեն Սարգսյանը նույնպես «Փյունիկի» սան է: Ավարտվել է նրա հետ պայմանագրի ժամկետը․ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանում Սարգսյանն իր նորամուտի՝ «Գանձասար-Կապանի» խաղում դարձավ գոլի հեղինակ։ Ընդհանուր թվով 20-ամյա պաշտպանը «Փյունիկի» կազմում բոլոր մրցաշարերում (ներառյալ Առաջին խմբի առաջնությունը և գավաթի խաղարկությունը) անցկացրել է 55 խաղ՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նարեկ Հովհաննիսյանը նույնպես «Փյունիկի» սան է։ Հովհաննիսյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ 18-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացրած 34 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները