Երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է, քանի որ որ պետական ինստիտուտները ոչնչացված են կամ դրա ճանապարհին. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մեր երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է առաջին հերթին այն պատճառով, որ պետական ինստիտուտները ոչնչացված են կամ դրա ճանապարհին։
Այս պայմաններում պետական մեքենան աշխատում է խիստ խափանումներով, պետական կառավարման համակարգը ծառայեցվում է նեղ խմբային շահերին, հակառակվողներն անկասկած պատժվել/ելու են։
Բայց սա չի կարող երկար շարունակվել, որովհետև նման իրավիճակներում հայտնված համակարգերը վաղ թե ուշ փլուզվում են։
Իշխանությունն այդ գործընթացն իր քայլերով արագացնում է, այն կարող է հավելյալ թափ հավաքել հանրային վարքագծի փոփոխությամբ պայմանավորված։
Իշխանությունը պետք է սթափ դատի ու գիտակցի իր քայլերի հետևանքները ողջ խորությամբ. ի դեպ, ասածս միայն որոշում կայացնողներին չի վերաբերվում, նաև գործիքի , կատարողի դերում գտնվողներին»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
- Սյունիքն ամենատարբեր դիտանկյուններից «խնդիրների ճշգրտման» կարիք ունի. Աբրահամյան
- Սյունիքի հատվածում որոշ խնդիրներ հրատապ կարգավորում են պահանջում. Տիգրան Աբրահամյան
- Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում ՀՀ անվտանգությունը. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. ՊՆ ղեկավարության ակտիվ ջանքերով շարունակում է անկում ապրել