Շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Փետրվարի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը
- ՄԻՊ-ը Շիկահողի և Սրաշենի բնակիչների հետ քննարկում է անվտանգության, վարելահողերի օգտագործման հարցեր
- Ադրբեջանցիները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են փոքր, նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ