«Մուրադ Մուրադյանի ողջ կյանքը ճշմարիտ հայրենասերի, պետական գործչի լավագույն օրինակ է». քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել նշանավոր պետական գործիչ Մուրադյանի մահվան կապակցությամբ.
«Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Երևանի պատվավոր քաղաքացի, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ, նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանը:
Նրա ողջ կյանքը ճշմարիտ հայրենասերի, պետական գործչի լավագույն օրինակ է, ով լինելով իր երկրի իսկական քաղաքացի՝ առաջնորդվում էր բացառապես պետության շահով ու ազգային արժեքներով:
Նախ Լենինականում, ապա նաև Երևանում նրա թողած գործերը մնայուն արժեքներ են, որոնցով, համոզված եմ, տարիներ շարունակ իր յուրովի ներկայությունն է ապահովելու մեզանում:
Նա զուսպ էր, բայց և զգացմունքային, խստապահանջ, միևնույն ժամանակ` հոգատար ամենքի հանդեպ: Նա պատվով անցավ կյանքի իր բաժինը և վայելեց իրեն շրջապատողների սերն ու հարգանքը:
Խորապես ցավակցում եմ Մուրադ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին»:
Մուրադ Մուրադյանը ծնվել է 1930թ հոկտեմբերի 26-ին Լենինականում:
• ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։
• 1965-1967թթ. - ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի արդյունաμերության և տրանսպորտի բաժնի վարիչ, ՀԿԿ Կենտկոմի թեթև ու սննդի արդյունաբերության բաժնի վարիչի տեղակալ։
• 1967թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար։
• 1968թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։
• 1969 թվականից ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու։
• 1975թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
• 1985-1988թթ. - ՀԿԿ կենտկոմի քարտուղար, միաժամանակ շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ։
• 1988-1990թթ. - Հայկոոպի նախագահ։
• Եղել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր։
• 2008 թվականից ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն է։
• ««Շիրակ» միջազգային միավորում» ՀԿ նախագահ։
• 2012թ. ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրվել է ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
• ԽՍՀՄ 8—9-րդ, ՀՍՍՀ 10-րդ գումարումների գերագույն սովետի դեպուտատխորհրդի պատգամավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին