Քաղաքական 16:04 20/02/2021 Հայաստան

Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան

«Իսկապես, հուզիչ պահ է. ճիշտ 33 տարի առաջ նույն այսպիսի եղանակային պայմաններում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, և սկսվեց Ղարաբաղյան շարժումը»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեծ հանրահավաքի ընթացքում ասաց «Հայրենիքի փրկության շարժման»  վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով, ցեղասպանությունից հետո միակ կղզին, որ բնակեցված էր բնիկ հայերով, դիմեց Հայաստանին և ասաց, որ ուզում է միավորվել Հայաստանի հետ. դա Արցախն էր։

«Ինքը դիմեց՝ մայր Հայաստան, ուզում եմ քեզ հետ լինել, ու մեր ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց։ Դրանից հետո երկար ճանապարհ անցանք։ Շարժման հենց ամենասկզբից դրվեցին նաև ուրիշ խնդիրներ, մենք մեզ շատ հզոր էինք զգում, մենք մեր առջև ավելի մեծ խնդիրներ դրեցինք»,- ասաց նա։

Ապա շարունակելով խոսքը՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ Ղարաբաղյան շարժման ընթացքում դրվել էր խնդիր՝ ստեղծել անկախ պետություն, որը հիմնված կլինի ազգային և ազատության գաղափարների վրա, պետությունում լինի արդարություն և բարգավաճում ամբողջ ժողովրդի համար, այլ ոչ՝ մի խումբ մարդկանց համար։

«Եվ մենք գնացինք առաջ։ Ո՞րն էր ձևը մեր պայքարի. մենք Խորհրդային միությունում առաջին անգամ հայտարարեցինք համազգային գործադուլ, ամեն օր տեղի էին ունենում հանրահավաքներ, պարալիզացվում էր քաղաքը, ցույցեր էին լինում, բանակցություններ..., եղան և շենքերի գրավումներ։ Եվ Հայաստանում ձևավորվեց երկիշխանություն։ Այդ ճանապարհը բերեց մեզ արդյունքի։ Մենք իսկապես կարողացանք ազատագրել Արցախը, կարճ ժամանակում ստեղծեցինք մարտունակ բանակ, պարտադրված պատերազմը հաղթեցինք, ունեցանք անկախ պետություն, որտեղ կային և՛ ազատության, և՛ ազգայինի սաղմեր, բայց մեզ բավարար չէր։ Եվ պատահական չէր, որ կիսվեց Ղարաբաղ կոմիտեն...։ Եվ պատահական չէ, որ 1996 թվականին պայքարի մեջ հանդիպեցին Ղարաբաղ կոմիտեի երկու անդամներ»,- ներկայացրեց Վազգեն Մանուկյանը։

Իսկ ահա 2018-ին, նրա խոսքով, առաջացավ մարդկանց մի խումբ, որ ասաց, թե արդար պետություն կկառուցի, որտեղ կլինի հավասարություն, չի լինի կոռուպցիա։ Այդ իսկ պատճառով, ըստ Վազգեն Մանուկյանի, ժողովրդի մի մեծ հատված մտածեց, թե դա հենց այն է, ինչի համար ինքը պայքարում էր։

«Ո՛չ։ Իրենք մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք։ Որովհետև եթե դուք կարդայիք, թե այդ մարդիկ ինչ էին գրում ու ինչ էին ասում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա։ Եվ երեք տարի անց մենք ի՞նչ ունենք. ողբերգություն։ Մենք կորցրինք ամեն ինչ։ Մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այսինքն՝ մենք դառնում ենք այդ իմաստով լրիվ կախյալ։ Նրանք մտածում են, որ գնան, Ռուսաստանում քծնեն Պուտինին, և տակից էլ իրենց գործն անեն, դա գործընկերություն է։ Փչացրեց ամեն ինչ։ Իրենք փորձեցին ազգաինը վերացնել։

Ազատության մասի՞ն  ենք խոսում, ի՞նչ ազատություն. սա դառնում է ոստիկանական պետություն, ձերբակալում են ամենաազնիվ, երկրին նվիրված մարդկանց։ Մենք այդպիսի՞ պետությունում էինք ուզում ապրել»,- հարց հնչեցրեց նա։

Ըստ Վազգեն Մանուկյանի, տնտեսությունը ևս ողբալի վիճակում է, կոռուպցիան չի վերացել։

«Ինձ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը հազարավոր դոլարներ է տվել իր թիմակիցներին, որ դուրս չգան «Իմ քայլը» խմբակցությունից։ Կստուգենք՝ ճիշտ է, թե ոչ։ Եվ հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք մենք այս վիճակից դուրս գալ»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Նրա այդ խոսքին հետևեց քաղաքացիների պատասխանը. «Այո՛, միասնական»։

Արձագանքելով՝ վարչապետի միասնական թեկնածուն ասաց. «Ժողովո՛ւրդ ջան, ինչ լավն եք։ Իսկապես կարող ենք, մենք ուժեղ ենք և կարող ենք այս վիճակից դուրս գալ»։

Վազգեն Մանուկյանը նկատեց՝ այս վիճակից դուրս գալու համար կա նախապայման՝ այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի։

«Դրանից հետո կսկսվեն այն իրական քայլերը, որ պետք է կատարվեն։ Իսկ ի՞նչ քայլեր. մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, այլ մենք դրա վրա պետք է կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնա, բայց նորից գան մարդիկ, որոնց համար իշխանության տենչը, փողը, ընտրական կեղծիքը մնա, ուրեմն մենք ոչ մի նպատակի չհասանք։ Նորից մի հատ Նիկոլ առաջ կգա։ Մեր պայքարում պետք է լինի և՛ մերժումը ներկայի, և՛ սաղմերը ապագայի...։ Դժվար է լինելու, պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ՝ հայկական զորքերը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Իսկ թե ինչպես պետք է ազատվել այս վարչակազմից, Վազգեն Մանուկյանը երկու՝ պլան «Ա» և պլան «Բ» ներկայացրեց։

«Առաջինն այն է, որ ինչ ցույցեր էլ մենք անենք, Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի թողնելու իշխանությունը։ Ես նախանձով եմ նայում վրաց ժողովրդին, թե ինչ պարկեշտ վարչապետ ունեին, որ փոքր դեպքի համար հրաժարական տվեց։

Ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որ ինքը ունի։ Որո՞նք են այդ հենարանները. առաջին հենարանը մեր հայրենակիցների այն հատվածն է, որ չի գիտակցում, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում։ Մեր պարտքն է մեր հայրենակիցներին բացատրել, թե ինչ է կատարվում այս երկում։ Երկրորդ հենարանն ուժային կառույցներն են՝ ոստիկանություն, ԱԱԾ։ Նրանք չեն գիտակցում, որ ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրին։ Պետք է լինել կոշտ ու համոզիչ։ Բացի այդ, պետք է ԱԺ այն պատգամավորներին նահանջի տեղ թողնենք, որոնք կողմ են Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանը պետք է եռա»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է պլան «Բ»-ին, ապա Վազգեն Մանուկյանն ասաց, որ պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով, կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնելուն։
«Մենք կգնանք առաջին ճանապարհով՝ պատրաստ լինելով երկրորդ ճանապարհին»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}