Արդեն 5-րդ օրն է զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են. ԱԻՊԾ
Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները դադարեցվել են
- Այսօր էլ եղանակի պատճառով անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
- Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
- Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
- Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան