Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
«Այս իշխանությունները գործում եմ տրամանանությունից դուրս»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով իր համախոհների հետ երթով շարժվում է դեպի Ազատության հրապարակ՝ մասնակցելու Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։
Նա նշեց, որ այսօր ունենք 5000-ից ավելի զոհեր, 10 հազարից ավելի հաշմանադմություն ստացած երիտասարդներ, գերիներ։
«Իշխանությունը որևէ հարց չի լուծում, օգտագործում է իրավապահ համակարգը՝ որպեսզի լռեցնի իր ընդդիմախոսներին։ Նկատի ունեմ Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի ձերբակալությունները։
Այսօր Հայաստանի անվտանգության հետ կապված կան ավելի կարևոր հարցեր։ Ցավով եմ ասում, որ Ազգային անվտանգության ծառայությունը նման նպատակի համար է օգտագործվում։
Չգիտեմ՝ ինչ-որ ֆեյք, որը իբր վիրավորել է իշխանություններին, իբր ֆեյքին վարողները Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն են։ Նրանց ճանաչողները գիտեն՝ անհնար է, որ նրանք նման գործողություն անեն։ Նրանք ունեն այնքան հնարավորություն, համարձակություն, որ իրենց կարծիքները արտահայտեն բաց, իրենց դեմքով, ինչը միշտ արել են ու չեն թաքնվել որևէ ֆեյքի հետևում»,- ասաց Ա. Վանեցյանը։
Նա նշեց, որ ուղղակի ամոթ է, կեղծ, շինծու գոծով են նրանց ձերբակալել. «Իմ նախկին գործընկերներին խորհուրդ եմ տալիս չկատարել քաղաքական պատվեր, բացառապես ծառայել մեր ժողովրդին ու մեր հայրենիքին»։
Ա. Վանեցյանը հայտնեց, որ ընդդիմությունն ունի կոնկրետ ծրագիր՝ հեռացնել Փաշինյանին այս իշխանությունից, և այսօր տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել և իրենց դժգոհությունն են արտահայտում գործող իշխանություններից։
«Այս իշխանությունների բախտը բերել է, որ մենք ունենք իրավագիտակցություն, պետական շահը միշտ դասում ենք ավելի բարձր, քան բոլոր մնացած շահերը։ Մեր քաղաքացիները մեզ մեղադրում են կտրուկ գործողություններ չանելու մեջ, բայց մենք հասկանում ենք, որ չի կարելի անցնելը օրենքը, Սահմանադրությունը։ Մեր բոլոր քայլերը պետք է անենք բացառապես Սահմանադրական ճանապարհով»,- ասաց Ա. Վանեցյանը։
Նա վստահեցրեց՝ 100 տոկոս երկիրը փրկելու են այս արհավիրքից։
Ա. Վանեցյանը հայտնեց, որ բողոքի ակցիաները լինելու են ավելի ակտիվ, շարունակական, ներգրավելու են բազմաթիվ մարդիկ։
«Յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է. պաշտպան
- ԱԱԾ. «Կատարել են «հպարտ նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր» գնահատականներ և վիրավորանքներ»
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին