Ալաբամայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա երկու զոհ
Փետրվարի 19-ին տեղական ժամանակով ժամը 17:30-ի սահմաններում Ալաբամայի Մոնթգոմերի ռեգիոնալ օդանավակայանի մոտակայքում ռազմական ինքնաթիռի վթարի արդյունքում երկու մարդ է զոհվել, հայտնել են իշխանությունները, փոխանցում է «mir24»-ը:
T-38 երկտեղանի գերձայնային ռեակտիվ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դանելի Ֆիլդի մոտ` Մոնթգոմերիում, որտեղ տեղակայված է նաև Ալաբամայի օդային ազգային գվարդիայի բազան, ուրբաթ երեկոյան Fox News-ին հայտնել է Մոնթգոմերիի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տնօրեն Քրիստինա Թորնթոնը:
Չնայած տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը թիմ է ուղարկել դեպքի վայր` մամուլի ծառայությունում հայտնել են, որ գործակալությունն իրավասություն չուներ վթարի նկատմամբ, քանի որ այն «ռազմական առաքելություն իրականացնող ռազմական ինքնաթիռ» էր ներառում:
T-38-ն օգտագործվում է ինչպես ռազմաօդային ուժերի, այնպես էլ ռազմածովային ուժերի կողմից մարզումների համար: Ալաբամայի ազգային ավիացիոն գվարդիան երեք հիմնական հենակետեր ունի ամբողջ նահանգում, որոնք տեղակայված են Բիրմինգհեմում, Դոթանում և Մոնթգոմերիում` կործանման վայրից քիչ հեռու, իսկ ռազմաօդային ուժերն այս տարածքում ևս մի բազա ունեն:
Սակայն ուրբաթ ՌՕՈւ-ում հայտնել էին, որ նման ինքնաթիռներում սովորաբար լինում են հրահանգիչը և ուսանող օդաչուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա