Ես կորցրել եմ ամեն ինչ, բայց գտնելու եմ, ձեր միջոցով եմ գտնելու․ շուռնուխցի
«Ժողովուրդ ջան, բարևներ եմ բերել Սյունիքի մարզից, իմացա, որ այսօր հանրահավաք է լինելու, որոշեցի գալ ու իմ ժողովրդի կողքին լինել»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում իր ելույթում ասաց Շուռնուխի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով, Սյունիքը հանրահավաքի մասնակիցների հետ է, նրանց կողքին։
«Ես ինքս երեք պատերազմի մասնակցած տղա եմ, ազգի տղա, թասիբով տղա։ Ես կորցրել եմ ամեն ինչ, ձեր միջոցով եմ գտնելու, ես ձեր ցավը տանեմ։ Էսօր էս ժողովուրդն հավաքվել է՝ իր սրտի խոսքն ասելու։ Ես էլ 350 կմ եկել եմ, որ իմ սրտի խոսքն ասեմ։
Էս պետության մեջ իրավունք չունի ղեկավարել դավաճանը։ Մեր պատմության մեջ միշտ մեր թագավորների ոտքի տակը փորել են, թունավորել են..., սա առաջին դեպքն է, երբ ղեկավարն է վեր կենում ու թունավորում իր ժողովրդին։ Դավաճանն իրավունք չունի մնալ ու գոյատևել։
Ո՛չ Նիկոլին, թասիբով մնացեք, նամուսով եղեք»,- իր ելույթում ասաց շուռնուխցի տղամարդը։
Հարակից հրապարակումներ`
- Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ. Սաղաթելյան
- Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված պետք է լինի քննություն. Արթուր Վանեցյան
- Այսօր դանակը հասել է ոսկորին..., իշխանությունները վայրկյան շուտ պետք է հրաժարական տան. Ծառուկյան
- Գեղամ Նազարյան. Դուք տեսնո՞ւմ եք հիմա Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ
- «Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
- Ո՞նց հանձնեցինք Շոշ գյուղը, որ մինչև օրս հայկական հսկողության տակ է. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան