Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ու քաղաքական գործիչները շարժվեցին չորս ուղղություններով
Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ փետրվարի 20-ը շարժման նոր սկզբն է ու նոր էջ են բացում հայ ժողովրդի պատմության մեջ։
«Իշխանությանը հեռացնելու համար համաժողովրդական պահանջը պետք է դարձնենք համաժողովրդական պայքար։ Այսօրվանից սկսած Նիկոլն ու Նիկոլի իշխանությունը օր ու արև չպետք է ունենենա Հայաստանում»,- նշեց նա։
Ի. Սաղաթելյանը հայտնեց, որ այսօրվանից սկսում են նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ։
Նա դիմելով հավաքաված քաղաքացիներին՝ ասաց, որ բաժանվում են չորս ուղղությամբ ու շարժվում այդ ուղղություններով։
«4 ուղղությամբ կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները՝ այս իշխանություններին ցույց տալու իրենց հեռացման պահանջը։ Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն, հանգստություն չի լինելու»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
- Ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, այլ հետևողական պայքարով կհեռացնենք այս չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
- 12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու ենք. Բագրատյան
- Ազատության հրապարակը բազմամարդ է. Հանրահավաքը մեկնարել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան