Բաղրամյան պողոտայի սկզբնամասում քաշքշոց ու ծեծկռտուք եղավ
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո կազմակերպած բողոքի անհնազանդության ակցիայի ժամանակ Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում քաշքշոց ու ծեծկռտուք եղավ: Ակցիայի մասնակցները նշում էին, որ իշխանության կողմից ուղարկված սադրիչ է, կոչ էին անում չհարվածել, վերադառնալ ակցիայի վայր։
Միջադեպի պահին այդ վայրում ոստիկաններ չկային։ Սակայն հավաքվեցին ու մի քաղաքացու հեռացրեցին այդ վայրից։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ բաժանվում են և չորս ուղղությամբ շարժվում՝ այս իշխանություններին ցույց տալու, որ իրենց հեռացման հասարակական պահանջ կա։
Այժմ Երևանի կենտրոնական փողոցները փակ են, Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են փողոցները, երթևեկելի մասերում կանգնեցրել մեքենաներ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի փոքր կենտրոնը կաթվածահար է
- Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, որոնք իրեն թիկունք չեն կանգնել. Սեյրան Օհանյան
- Այսօր դանակը հասել է ոսկորին..., իշխանությունները վայրկյան շուտ պետք է հրաժարական տան. Ծառուկյան
- Գեղամ Նազարյան. Դուք տեսնո՞ւմ եք հիմա Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ու քաղաքական գործիչները շարժվեցին չորս ուղղություններով
- Ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, այլ հետևողական պայքարով կհեռացնենք այս չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
- 12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու ենք. Բագրատյան
- Ազատության հրապարակը բազմամարդ է. Հանրահավաքը մեկնարել է