Անջելինա Ջոլին վաճառում է Ուինսթոն Չերչիլի կտավը
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին վաճառում է Ուինսթոն Չերչիլի նկարը: Նա կտավը նվեր է ստացել նախկին ամուսնուց ՝ Բրեդ Փիթից, 2011 թվականին:
Եվրանյուզը գրում է, որ սա միակ նկարն է, որը Բրիտանիայի նախկին վարչապետին հաջողվել է ավարտել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: «Կուտուբիա մզկիթի աշտարակը» նկարվել է 1943 թվականին Մարաքեշում՝ անմիջապես Մարոկկոյի Կասաբլանկայում անցկացված հակահիտլերյան կոալիցիայի երկրների ղեկավարների գաղտնի բանակցություններից հետո: Չերչիլը նկարը նվիրել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:
Կտավն աճուրդի է հանվում Christie's աճուրդի տանը: Վաճառքը կլինի մարտի 1-ին: Ակնկալվում է, որ նկարը կվաճառվի նվազագույնը 2.8 միլիոն եվրոյով:
«Չերչիլի վրա ազդել են շատ նկարիչներ, ոչ թե որևէ որոշակի շարժում, բայց նա հաստատ գտնվել է հետիմպրեսիոնիստների կողմից օգտագործվող գունային գունապնակի ազդեցության տակ: Եվ նա հաճախ նկարում էր բաց երկնքի տակ, կարելի է ասել, որ այս իմաստով իմպրեսիոնիստներն ազդեցություն ունեին նրա վրա», - ասել է Christie's- ի բրիտանական ժամանակակից արվեստի բաժնի ղեկավարը Նիկոլաս Օրչադը:
Իր կյանքի ընթացքում Ուինսթոն Չերչիլը նկարել է ավելի քան 500 նկար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան