Պայմանական ասված «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը. Պաշտպան
ՀՀ ազգային անվտանգությունը երեկ ձերբակալել է Արամ Լևոնի Սարգսյանին պայմանականորեն անվանված «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ա. Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
«2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 23:55-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի շատ «հետաքրքիր» քրեական գործով, որը կարելի է պայմանականորեն անվանել «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», ձերբակալվել է իմ պաշտպանյալ Արամ Լևոնի Սարգսյանը։
Քրեական գործի փաստական և իրավական կողմին անդրադառնալու ցանկություն չունեմ, անկեղծ ասած՝ այս ֆարսը քրեական գործ անվանելն էլ է արդեն հաճոյախոսություն։
Պաշտպանյալիս ձերբակալման իրավաչափությունն արդեն իսկ բողոքարկվել է դատարան։
Նիստն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 20.02.2021թ.՝ օրվա երկրորդ կեսին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում»,- ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպան Բենիկ Գալստյանը։
Նշենք, որ երեկ ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան. Պաշտպան
- ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա. Վարդևանյան
- Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել Գագիկ Սողոմոնյանը լինելու կասկածով. Ռուբեն Մելիքյան
- Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման անթաքույց, լկտի և ձախողված փորձ է վաղվա հանրահավաքի նախաշեմին. Աշոտյան
- Ռուբեն Մելիքյան. Սալամ, Աբազյան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
- Սամվել Ֆարմանյան. Նիկոլին 37 տարեկան հասակում առաջին անգամ Արցախ եմ տարել Բեքարյանի խորհրդով
- Ես և ԱՆժելա Էլիբեգովան հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով. Գոհար Մելոյան
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
- Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
- Դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից․ փաստաբան
- Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան