Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան. Պաշտպան
«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի ներկայումս ձերբակալված է, ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում է Կ. Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։
«Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե որևէ բան ասելու խնդիր է ունենում, միշտ ասում է սեփական դեմքով՝ առանց թաքնվելու որևէ ֆեյքի հետևում:
Ինչ վերաբերում է նրան վերագրվող արարքների իրավական կողմին, ապա ձերբակալման հիմք հանդիսացած՝ Քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, ինչի պայմաններում Կարեն Բեքարյանին ազատությունից զրկելն ընդհանրապես հնարավոր չէ»,- գրել է Գ.Միքայելյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Բեքարյանը ձերբակալվել է երեկ երեք հոդվածներով։ Իրաապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հոդվածներից մեկը վերաբերում է ազգային, ռասայական թշնամանք պարունակող կոչերի տարածումը, մյուս հոդվածը վերաբերում է թշնամանքի տարածմանը, երրորդը՝ ռազմական դրության ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելը։
Երեկ նույն հոդվածներով ձերբակալվել է նաև ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, մեկ հոդվածքով՝ քաղաքացի Մհեր Ավագյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա. Վարդևանյան
- Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել Գագիկ Սողոմոնյանը լինելու կասկածով. Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
- Սամվել Ֆարմանյան. Նիկոլին 37 տարեկան հասակում առաջին անգամ Արցախ եմ տարել Բեքարյանի խորհրդով
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից․ փաստաբան
- Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան