Գեղամ Նազարյան. Դուք տեսնո՞ւմ եք հիմա Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ
Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում առաջին շարքերում վիճաբանության ձայներ լսվեցին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը կոչ արեց ոստիկաններին իրենց գործը կատարել։
«Սադրիչներին մեկուսացնելը ձեր պարտականությունն է, թե՞ դուք մենակ մարդ բռնելու համար եք»,- ասաց Գ. Մանուկյանը՝ դիմելով ոստիկաններին։
Այս ընթացքում ելույթի էր նախապատրաստվում քաղաքագետ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը։
«Դուք տեսնո՞ւմ եք հիմա Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ, իր նմաններին ուղարկում է այստեղ։ Նիկոլ, դու դա չես կարող անել։ Տեսնում ես այդ բազմությունը և հասկանում ես՝ ինչ ոչնչություն ես դու։ Տեսնո՞ւմ ես՝ ինչ ժողովուրդ է հայ ժողովուրդը։ Չնայած ձյանը, ցրտին տասնյակ հազարավոր մարդիկ ենք հավաքվել այստեղ»,- ասաց Գ. Մանուկյանը։
Նա դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Նիկոլ, արագ հավաքիր իրերդ ու հեռացիր , բայց դեպի բանտ՝ պատասխան տալու համար այն ամենի համար, ինչ արեցիր։
Իսկ դու ի՞նչ ես արել, այլ մոլագար մարդասպան։ Դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ։
Ասում են՝ Նիկոլը կարող էր կանգնեցել պատերազմը։ Այո, կարող էր կանգնեցնել։ Բայց այս պատերազմը Նիկոլը բերեց և պետք է պատասխան տա առաջին հերթին մեր երեխաների առաջ, որ հիմա երկնքում են։ Նիկոլ, չես մարսելու, Աննա, չես մարսելու։ Դա խոստանում եմ։ Չեք մարսելու»,- ասաց Գ. Նազարյանը, ում որդին նույնպես զոհվել է պատերազմի ընթացքում։
Նա նշեց՝ հայկական Նյուրենբերգյան դատավարությունը լինելու է, քանի որ առանց դրա մենք չենք կարող առաջ շարժվել։
«Այդ դատավարությունը լինելու է ոչ թե ձևական, վրեժ, այլ արդար, որպեսզի բացահայտվի ողջ ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցը, որ եկավ ու կործանեց մեր երկիրը, մեր սիրուն Արցախը»,- ընդգծեց նա։
Դիմելով ԱԱԾ աշխատակիցներին՝ Գ. Նազարյանը կոչ արեց գնալ ոչ թե ֆեյք բռնել, այլ Նիկոլի ֆեյք ջոկատներին բացահայտել. «Մեր տղերքը զոհվում էրշին, Աննան ֆենած մազերով ձեռք էր առնում մեզ, գնում էր ինչ որ մարդու բոստանում սարքած բլինդաժում ֆոտոսեսիաներ էր անում։ ԱԱԾ գնացեք ու դա բացահայտեք, էդ աղջկան ասեք՝ ի՞նչ էիր անում բունկերում»։
Նա դիմեց զոհված, վիրավոր, անհետ կորած ու գերի ընկած զինծառայողների ծնողներին՝ միասնական լինել։
Գեղամ Մանուկյանը համոզված է, որ Հայաստանը լավ երկիր է դառնալու, ու ադրբեջանցիներն էլ զարմանալու են, թե ինչպես իրենք հաղթել են, բայց հայն ավելի լավ է ապրում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ու քաղաքական գործիչները շարժվեցին չորս ուղղություններով
- «Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
- Ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, այլ հետևողական պայքարով կհեռացնենք այս չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
- 12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու ենք. Բագրատյան
- Ազատության հրապարակը բազմամարդ է. Հանրահավաքը մեկնարել է