Աշխատանքի վերաբերյալ ԵՄ սոցիալական գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի սկզբին Պորտոյում
Մայիսի սկզբին Պորտոյում տեղի կունենա ԵՄ երկրների ներկայացուցիչների մեծ համաժողով` զբաղվածության հարցերի վերաբերյալ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ-ում Պորտուգալիայի դեսպան Պաուլո Վիսեու Պինեյրոն ՝ Ֆեդերացիայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«2021 թ.-ի մայիսի 7-8-ը Պորտո քաղաքում նախատեսված է համաժողով`աշխատանքային քաղաքականությունը համակարգելու համար, ինչպես նաև տեղի կունենա Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումը», - ասել է դեսպանը։
Բացի այդ, գագաթնաժողովի ծրագիրը ներառում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը և կայուն զարգացումը `շեշտը դնելով եվրոպական կանաչ ծրագրի զարգացման վրա, տնտեսության թվայնացում, կրթություն, թվային ժողովրդավարություն, հեռահաղորդակցական ցանցերի զարգացում, շտեմարաններ, արհեստական ինտելեկտի ոլորտում նոր հետազոտություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան