Ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, այլ հետևողական պայքարով կհեռացնենք այս չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
«Հայ ժողովուրդը չի պարտվել, հայ զինվորը չի պարտվել։ Համատեղ ուժերով հեռացնելու ենք այս իշխանությանը, կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքին հաջորդեց «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները։
Ի. Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովուրդն իր պատմության մեջ երբեք այսպիսի ապիկար, տկար, սրիկա, ստախոս, անսրբություն իշխանություն չի ունեցել։
«Մենք բոլորս միասին պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհով և որքան արագ պետք է հեռացնենք այս իշխանություններին։
Մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, միասին ծրագրավորված, համատեղ հետևողական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը։ Իսկ սա իրականության կդառնա, եթե այս դավաճան կառավարության հեռացման համաժողովրդական պահանջը դարձնենք համաժողովրդական պայքար»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ի. Սաղաթելյանը հայտարարեց, որ կարևոր նախաձեռնությամբ են հանդես գալիս. «Առաջիկայում գումարելու ենք համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում։ Այս պահից այդ ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվում է։ Ձեր բոլորի կարծիքները, գաղափարները մեզ համար կարևոր են։ Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին։ Համահայկական ֆորումում մեկտեղվելու են ռեսուրսներ, գաղափարներ, ծրագրեր, առաջարկներ, ձևակերպվելու է համահայական նոր օրակարգ՝ ազգային վերածննդի ծրագիր։ Սա մեզ համար շատ կարևոր է։
Մեր բոլորի երազանքը հզոր Հայաստան ունենալն է՝ առաջատար գիտությամբ, զարգացած տնտեսությամբ, ժամանակակից բանակով։ Դրան հասնելու համար կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ Նիկոլ Փաշինյան»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
- 12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու ենք. Բագրատյան
- Ազատության հրապարակը բազմամարդ է. Հանրահավաքը մեկնարել է
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր, ժամը 15։00-ին հանրահավաք՝ Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան