ՀՀ-ում օրեցօր խորացնում է սոցիալ- տնտեսական վիճակն ու ճգնաժամը. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համանախագահ
«Օրեցօր սոցիալ տնտեսական վիճակը Հայաստանում վատթարանում է, երկիրը փաստացի գտվում է ճգնաժամի մեջ։ Ներկա կառավարության կողմից մենք չենք տեսնում գրագետ, համապարփակ բազմաբովանդակ քայլեր, որպեսզի այդ ճգնաժամը հաղթահարելի լինի»,- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած քննարկմանն ասաց կուսակցության համանախագահ Ծովինար Կոստանյանը։
Նա նշեց, որ Հայաստանում սոցիալական խնդիրները շատ-շատ են, կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, Արցախյան պատերազմի հետևանքով խնդիրները շատացել են։ Օրինակ, փախստականների խնդիրը։ Ծ. Կոստանյանը նշեց, որ պաշտոնական տվյալներով 30 հազարաից ավելի մարդիկ, որոնք կորցրել են իրենց տները, ստիպված են եղել լքել հայրենի վայրերը։
Ծ. Կոստանյանն ասաց, որ օրեցօր վատթանում է իրավիճակը շուկայում, գնաճ է, ինչը հարվածում է քաղաքացու գրպանին, էլ ավելի է խորացնում սոցիալ- տնտեսական վիճակն ու ճգնաժամը։ Նա նշեց, որ խորանում է նաև արտագաղթի խնդիրը, և որպեսզի ՀՀ քաղաքացին լքի երկիրը, պետք է ունենա արժանապատիվ կյանք, ապահովված լինի, նաև կարևոր է անվտանգության բաղադրիչը։
«Մեր կառավարությունն այսօր այնքան էլ ունակ չէ այդ խնդիրները լուծել։ Ինքս չեմ տեսնում այն ծրագրերը, քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն ճգնաժամից դուրս գալու համար»,- ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համանախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան