Գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը՝ «Կովիվակ»-ը
Գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը, որը մշակվել է Չումակով կենտրոնի կողմից և ստացել է «Կովիվակ» անվանումը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պատվաստանյութերի շրջանառության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ուզում եմ մի շատ լավ նորությունից սկսել: Այսօր մենք արձանագրում ենք, որ գրանցվել է երրորդ պատվաստանյութը` «Կովիվակ»-ը, այն մշակվել է Չումակով անվան կենտրոնի կողմից»,- ասել է Միշուստինը:
«Կովիվակ» պատվաստանյութի առաջին 120 հազար դեղաչափը քաղաքացիական շրջանառության մեջ կդրի մարտի կեսերին, հայտնել է ՌԴ վարչապետը:
Միշուստինը նաև հայտարարել է, որ «այժմ շատ կարևոր է, որպեսզի վերահսկիչ ընթացակարգն անցնելուց հետո ամբողջ շղթան կառուցվի այս պատվաստանյութի արտադրությունն առավելագույնի հասցնելու համար»:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը բավականին հաջող է ընթանում, նշել է կաբինետի ղեկավարը: Միշուստինը տարածաշրջանային իշխանություններին հորդորել է վերահսկել դեղամիջոցների ժամանակին մատակարարումը և պատվաստումների գործընթացի կազմակերպումը տեղերում: Նա նաև նշել է, որ ևս մի ռուսական պատվաստանյութի` «Կովիվակ»-ի հայտնվելը «չպետք է դանդաղեցնի կորոնավիրուսի դեմ այլ դեղամիջոցների արտադրության տեմպը»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը COVID-19-ի պատվաստանյութ այլ երկրներին դեռևս չի տրամադրի. ԶԼՄ
- ԱՊՀ երկրները Ռուսաստանից հետո առաջինը կստանան COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին