«Հրապարակ». Խորացել է անվստահությունը փաշինյանականների, ավինյանականների, արարատմիրզոյանանականների ու սորոսականների միջև
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության խորհրդարանական ճամբարում գոյություն ունեցող թևերում ու ճակատներում նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ են նոր վերադասավորումներ։ Բացի այն, որ «Իմ քայլից» պոկվածները դարձել են առանձին «հանրապետություն», հատկապես «եռյակ միություն» է ձևավորվել Թագուհի Թովմասյանի, Վարդան Աթաբեկյանի և Աննա Գրիգորյանի միջև, ովքեր վերջին շրջանում անգամ միասին են բուֆետ իջնում։ Նրանց հետ նախկին թիմակիցները գրեթե չեն շփվում կամ դա անում են բոլորից ծածուկ, որ թիմը ցնցումների մեջ չընկնի։
Մյուս երկու անջատվածները՝ Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը, ավելի զգուշավոր են, դեռ չեն այրել թիմի հետ բոլոր կամուրջները։
Սակայն խորացել է անվստահությունը փաշինյանականների, ավինյանականների, Արարատ Միրզոյանի կողմնակիցների ու սորոսականների միջև։ Բացի այդ, Անդրանիկ Քոչարյան-Սասուն Միքայելյան նոր տանդեմ է ձևավորվել, որոնց ինքնուրույն խաղը, որոշ տեղեկություններով, անհանգստություն է պատճառում նաև Նիկոլ Փաշինյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։