Բայդեն. Ամերիկան վերադառնում է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի առցանց նիստում, ասել է, որ չնայած ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմի`Եվրոպայում ռազմական և ֆինանսական օգնությունը հետաձգելու ցանկությանը, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դաշինքը վերադառնում է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
«Ամերիկան վերադառնում է, և ես հիմա դա ասում եմ՝ մենք հետ չենք նայելու: Մենք առաջ ենք նայում», - ասել է Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարը նաև հավաստիացրել է իր եվրոպացի գործընկերներին, որ Վաշինգտոնը հավատարիմ է ՆԱՏՕ-ին և պայմանագրի 5-րդ հոդվածին, որում ասվում է, որ դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը ենթադրում է հարձակում բոլորի վրա:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «5 + 1» ձևաչափով բանակցություններին:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը հետ է կանչել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման Թրամփ առաջարկը
- Նախագահությունը ստանձնելուց հետո Բայդենն առաջին անգամ զանգահարել է Նեթանյահուին
- ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը «սպիտակ ռասիստներն» են. Բայդեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան