Մարդիկ տեսնում են, որ այս ապիկար վարչակազմը երկիրը տանում է լրիվ կործանման. գնդապետ Ռոբերտ Մելքոնյան
«Երեկվա և այսօրվա ձերբակալությունները, իրադարձությունները խոսում են այն մասին, որ իշխանությունները խուճապի մեջ են, վախեցած են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով այսօր Ազատության հրապարակից բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել։
Ըստ նրա, նման գործողություններով չեն կարող արժանապատիվ քաղաքացիներին կանգնեցնել, մարդիկ տեսնում են, որ այս ապիկար վարչակազմը երկիրը տանում է լրիվ կործանման։
«Դավաճանական գործողություններ, զոհեր, տարածքային կորուստներ, սահմանային միջադեպերը, այս ամենը մարդկանց տանում է օր առաջ այս իշխանություններից ազատվելու գործողությունների։ Մենք այլ ելք չունենք»,- ասաց Ռ. Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները դողում են իրենց աթոռի համար. Աթանեսյան
- Առաջադրված մեղադրանքը հավաստում է Արա Սաղաթելյանի և Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը. Մելոյան
- Մալյան. Ինձ լռեցնելը անհնար է, ներկայացումը անպայման բեմադրվելու է
- Բերման է ենթարկվել գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը
- ԱԱԾ. «Կատարել են «հպարտ նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր» գնահատականներ և վիրավորանքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան