Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
«Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը ձերբակակված են երեք հոդվածներով»,-ԱԱԾ դիմաց աշխատող լրագրողներին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, հադվածներից մեկը վերաբերում է ազգային, ռասայական թշնամանք պարունակող կոչերի տարածումը, մյուս հոդվածը վերաբերում է թշնամանքի տարածմանը, հաջորդը՝ ռազմական դրության ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելը։
«Դե պատկերացրեք, ռազմական դրության ժամանակ 44 օր մեզ խաբում են, հիմա ինչ-որ տեղեկատվության կանոնները խախտելու համար ձերբակալում են Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին, որոնք այս ողջ ընթացքում ապահովում էին իրական պետական քարոզչությունը։ Այս երեք հոդվածներն են՝ 226, 226/2, 307/4»,-ասաց նա։
Մելիքյանն ասաց, բերման ենթարկված Մհեր Ավագյանը ևս ձերբակալված է, նրան մեղադրում են մեկ հոդվածով, քննչական գործողություններ են իրականացվում։
Փաստաբաններն ասացին որոշումը լինելուց հետո բողոքարկելու են ձերբակալության իրավաչափությունը։
«Մեզ խնդրում են, որպեսզի դադարեցնենք այս հավաքը։ Հույս ունենանք, որ վաղը կունենանք դատական նիստեր, քանի որ սա ծաղր է, խայտառակություն է, քաղաքական հետապնդում է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ դիմաց բազմաթիվ փաստաբաններ ու իրավաբաններ են հավաքվել. «Անկասկած, քաղաքական հրաման է»
- Փաստաբան. Իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս
- Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
- Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան