Մելիքյանը՝ քննիչին. Դու հասկանու՞մ ես՝ ծառայում ես ոչ թե ՀՀ-ին, այլ Հայրենիքիդ քառորդը թշնամուն հանձնողին, 5000 եղբայրներիդ գլուխն ուտողին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Խաչատուր Գալստյանն է։ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ։ «Չաուշեսկուի տարօրինակ գործով» Նարեկ Մալյանին ձերբակալել է հենց Խաչատուրը։
Քանի որ ըստ նրա կենսագրության՝ հաստատ իրեն դասավանդել եմ ԵՊՀ-ում և/կամ Արդարադատության ակադեմիայում (թեև չեմ հիշում), ինձ իրավունք վերապահեմ երկու խոսք ուղղել Խաչատուրին։
Դու պատկերացնու՞մ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ինչ աստիճանի ամոթալի բան ես անում։ Դու հասկանու՞մ ես, որ քեզ քաղաքական պատվեր տվածներին գուցե մոռանալու են, բայց քեզ չեն մոռանալու։ Որովհետև ստորագրողը հենց դու՛ ես եղել, Խաչատուր։ Դու հասկանու՞մ ես, Խաչատուր, որ ծառայում ես ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայրենիքիդ քառորդը թշնամուն հանձնողին, 5000 եղբայրներիդ գլուխն ուտողին»։
Խաչատուր Գալստյանն է։ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ։ «Չաուշեսկուի տարօրինակ գործով» Նարեկ Մալյանին ձերբակալել է հենց...
Posted by Ruben Melikyan on Saturday, 20 February 2021
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները դողում են իրենց աթոռի համար. Աթանեսյան
- Մալյան. Ինձ լռեցնելը անհնար է, ներկայացումը անպայման բեմադրվելու է
- Նարեկ Մալյանը ձերբակալվեց Չաուշեսկուի նկարը տարածելու համար. Աթանեսյան
- «ՎԵՏՕ». Մեզ լռեցնելու հերթական խղճուկ փորձերը հաջողության չեն հասնելու
- Առևանգեցին Նարեկ Մալյանին. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան