Քաղաքական 17:27 20/02/2021 Հայաստան

Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, որոնք իրեն թիկունք չեն կանգնել. Սեյրան Օհանյան

«Կրկնազարթոնքը լինելու է Հայաստանում, նորից ոտքի ենք կանգնելու և Հայաստանն ու Արցախը տանելու ենք առաջ»,- Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ այսօրվա ապիկար, ապազգային իշխանությունն իրենց գրագետ, կառուցողական ընկերների հետ պայմանավորված, մեր երկիրը տարան դեպի անկում:

«Այն արժեքները, որ ձեռք էինք բերել այս 30 տարիներին, բավարար էին, որ մեր պատմությունը կերտենք ու գնանք առաջ, ստեղծենք մեր պետությունը, հայկական բանակը։

Մեր բանակն օրեցօր կատարելագործվել է և ճիշտ չէ այս պարտությունը գցել բանակի վրա: Ամենակարևորը՝  բարոյական չէ դա, որովհետև  այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի հետ միասին: Բանակը մնաց առանց թիկունքի: Համոզված ենք, որ շարքայինները, հրամանատարները  մարտի դաշտում քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել հայ ժողովրդի արժանապատվության համար: 

Միայն բանակի թիկունքը շատ փխրուն է եղել մինչև պատերազմը և ողջ պատերազմի ընթացքում, որովհետև այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ իջեցրել են մարտավարական նույնիսկ ամենացածր վարտիքի մակարդակի»,-ասաց Ս. Օհանյանը:

Նա նշեց, որ իշխանությունները հնի ու նորի բաժնելով, պառակտելով հասարակությունը, բանակն էլ են բաժանել հնի ու նորի։

«Տեղեկացնեմ, որ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել ԶՈՒ ԳՇ-ի և ԳՇ պետի նկատմամբ, որովհետև համապատասխան պայմանագրով համապատասխան տարիների ծառայություն նա պետք է իրականացներ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում և ԳՇ պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից:

Ի՞նչ է նշանակում հին բանակում: Դա նշանակում է  տարիքով  անձնավորություն համապատասխան գիտելիքներով, հմտություններով և ունակություններով։ Դա նշանակում է բարձր պաշտոնատար անձ, ով անցել է ծառայողական աստիճանով և ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմը, ավելի լայն աշխարհայացք ունի:

Հին նշանակում է բարձր կոչում, որի համար արյուն-քրտինք թափելով, 4 անգամ վիրավորվելով դու նրան ասում ես՝ ազատվիր, որովհետև հին ես:

Հին նշանակում է փորձված, մարտական կարողությունների տեր, Աֆղանստանով,  Արցախյան առաջին պատերազմով, Ապրիլյան պատերազմով անցած անձնավորությանը ազատել պաշտոնից:

Արդյունքը մենք տեսնում ենք՝ կառավարման մեջ թերություններ, թիկունքը բաց, ժողովրդին չենք կարողանում համախմբել:

Ինչպե՞ս կարելի է վարչական ռեսուրսը  օգտագործելով մարդկանց տանել Եռաբլուր, գրկել զոհված ծնողի հարազատին, բայց այդ նույն բանը չանել պատերազմի տարիներին, չգնալ, չգրկել հայոց հրամանատարին, հայոց զինվորին, որ հետո զոհված զինվորի հարազատին չգրկես:

Այս ամենը ապիկարության արդյունք է։

Այսօր հայոց բանակը պետք է մնա հայ ժողովրդի միակ երաշխավորը անվտանգության»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը։ 

Նա ընդգծեց՝ հայոց բանակը պետք է մերժի այն անձերին, որոնք չեն ծառայել բանակում, բայց կառավարության մեջ են:

«Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, որոնք իրեն թիկունք չեն կանգնել: Հայոց բանակը պետք է մերժի այն անձերին, իշխանություններին, որոնք զորահավաք չեն կատարել, չեն լրացրել բանակի շարքերը մինչև վերջ մարտնչելու համար,  Ապրիլյան պատերազմից հետո չեն գնել այն ժամանակակից ավիացիայի, ԱԹՍ-ների այն խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ հայոց զինվորին:

Այս ամենի արդյունքում հայոց բանակը ժողովրդի հետ միասին համապատասխան քայլեր պետք է կատարի այս հոգեբանական իրավիճակից, այս հոգեկան արգելակված իրավիճակից: Այդ վիճակը հասկանալի է, ամեն տուն սուգ է մտել, մարել են այն ճրագները տների»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակը երեք քայլ պետք է կատարի. «Առաջինը՝ ժողովրդի հետ միասին պետք է առաջատարի դեր կատարի՝ այս իրավիճակից դուրս հանելու համար՝ ճիշտ նշելով զոհվածներին, անհետ կորածներին, գերության մեջ գտնվողներին, սատար կանգնելով բոլոր զոհերի հարազատներին, որոնց առջև մինչև գետին խոնարհվում ենք:

Հայոց բանակը այսօր սահմանում պետք է կանգնած լինի, որպեսզի սահմանապահ գյուղացիներին, ռազմավարական շատ կարևոր կետեր և ճանապարհներ կարողանա պահպանել: Այսօր հայոց բանակը հայ ժողովրդի հետ միասին պետք է բացատրի, թե ինչպիսի ռազմավարություն է կատարում մեր անվտանգությունն ավելի բարձրացնելու համար:

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Մենք ոտքի ենք կանգնելու, այսօրը նորից լինելու է զարթոնքի օր»,-ասաց պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}