
«ՎԵՏՕ». Մեզ լռեցնելու հերթական խղճուկ փորձերը հաջողության չեն հասնելու
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է՝ նշելով.
«Քիչ առաջ ՀՀ ոստիկանության աշխատակից ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք բառացիորեն առևանգեցին «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին:
Երեկվա իրադարձություններից արդեն իսկ պարզ էր, որ կապիտուլյանտ իշխանությունները շարունակելու են ապօրինությունների դիմել ազատ խոսքը ճնշելու և քաղաքական ընդդիմախոսներին հալածանքների ենթարկելու համար:
Վերահաստատում ենք, որ մեզ լռեցնելու հերթական խղճուկ փորձերը հաջողության չեն հասնելու:
Կհանդիպենք ժամը 14:00-ին՝ Ազատության հրապարակում՝ դիտելու «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական պերֆորմանսը»։