Ոստիկանությունը խոչընդոտում է ֆուտուրիստական պերֆորմանս ներկայացման ցուցադրմանը. ՎԵՏՕ-ի անդամ
Ազատության հրապարակում ժամը 14։00-ին ՎԵՏՕ շարժմումը բեմադրելու էր «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական պերֆորմանս ներկայացումը: Սակայն այն դեռ չի մեկնարկել։
Շարժման անդամներից մեկը նշեց, որ ներկայացումը չի սկսվել, քանի որ ոստիկանությունն ապօրինի կերպով խոչընդոտում է, պատճառաբանում են, որ նախապես չեն տեղեկացրել քաղաքապետարան, որ հանրային միջոցառում պետք է կազմակերպել։
«Սա հանրային միջոցառում չէր, 4 հոգուց բաղակացած բեմադրություն էր։ Նախապես հայտարարել էինք։ Բոլորը կարծես թե տեղյակ էր, այսքան մարդ է այստեղ հավաքվել, բացի ոստիկանությունից։ Իբր տեղյակ չէին ոստիկանները, սակայն հենց մեզ տեսան այստեղ մոտենալիս, թույլ չտվեցին մոտենալ։
Ներկայացումը չի չեղարկվել, պարտադիր բեմադրել ենք ի հեճուկս իշխանության որոշումների»,- նշեց շարժման ներկայացուցիչը։
Նրա խոսքով, որևէ վատ մեսիջ չի պարունակում իրենց ներկայացումը, հիշատակում են պատմական փաստ, գնդակահարություն, որի օրինակությունը կասկածի տակ չի դրվում, պարզապես դա ևս մեկ անգամ բեմադրում են։
«Իշխանությունները հավանաբար այդտեղ սպառնալիքներ են տեսնում։ Մենք նույնիսկ ծիծաղելու նամակ էինք ստացել, որ ծպտված բռնության կոչեր է պարունակում մեր բեմադրությունը»,- նշեց ՎԵՏՕ-ի ներկայացուցիչը։
Շարժման անդամներից Աննա Հակոբյանը հայտնեց, որ որևէ հիմք չկար արգելելու իրենց ներկայացմանը, որևէ օրենքով սահմանափակված չէ հանրային վայրում միջոցառում իրակացել, եթե նախատեսված է մինչև 300 դիտողի համար։ Նա նշեց, որ այս պահին, եթե հանեն լրագրողներին, ոստիկաններին, 300 հոգի չկա, հետևաբար որևէ հիմք չունեին արգելել։
Հիշեցնենք, որ ժամը 15։00-ին նույն՝ Ազատության հրապարակում մեկնարկելու է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Հարակից հրապարակումներ`
- «ՎԵՏՕ». Մեզ լռեցնելու հերթական խղճուկ փորձերը հաջողության չեն հասնելու
- Առևանգեցին Նարեկ Մալյանին. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին