Ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները դողում են իրենց աթոռի համար. Աթանեսյան
«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը Երևան քաղաքի Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վ.Միսակյանի նախագահությամբ, շատ կարճ է տևել։ Այն հետաձգվել է, կշարունակվի վաղը ժամը 11։00-ին։
«Դատարանը քննիչի կողմից ներկայացված նյութերը ուսումնասիրելու կարիք ուներ։ Մենք չառարկեցինք»,- դատարանի դիմաց լրագրողներին ասաց Մալյանի պաշտպամ Տիգրան Աթանեսյանը։
Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով (թուրք քրֆելու հոդված) Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:
«Այնպես անօրինական է այս ձերբակալությունը՝ ֆեյսբուքյան գրառում Չաուշեսկուների գնդակահարություն կամ մահ դավաճաններին։ Ո՞ւմ նկատմամաբ բռնության կոչ կա։ Դավաճանների՞։ Ստացվում է՝ դավաճանների՞ն է պաշտպանում այս պետությունը։ Հիմարություն է, որևէ բան չկա։
Չգիտեմ՝ միակ պատճառը, որ կարող է լինել, որն օրենքի, իրավունքի հետ կապ չունի, ինչ որ ֆուտորիստական ներկայացում պետք է արվեր այսօր Ազատության հրապարակում, դա խաթարելն էր։ Իսկ ո՞վ կարող է նման ապօրինի ցուցումներ տալ։ Պարզ տրամաբանելով հասկանում ենք՝ մեր երկրի հիմնական պատուհասը»,- ասաց Տ. Աթանեսյանը։
Ըստ նրա, երեկվա և այսօրվա ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները դողում են իրենց աթոռի համար, գիտեն, որ առանց այդ աթոռի շատ դժվար է լինելու իրենց կյանքը Հայաստանում թե օրենքի, թե մարդկային տեսակետից։
«Իշխանությունը կորցնելու սարսափելի վախ կա, քանի որ դա ոչ միայն իշխանության կորուստ է, այլ շատ բաների կորուստ է։ Այսինքն օրենք, իրավունք չկա։ Իրավաբանները դա չեն կարող մեկնաբանել, բացի՝ խայտառակություն, հանցագործություն այն մարմինների կողմից, որոնք իրականացնում են բերման ենթարկելը »,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջադրված մեղադրանքը հավաստում է Արա Սաղաթելյանի և Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը. Մելոյան
- Մալյան. Ինձ լռեցնելը անհնար է, ներկայացումը անպայման բեմադրվելու է
- Նարեկ Մալյանը ձերբակալվեց Չաուշեսկուի նկարը տարածելու համար. Աթանեսյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
- Ոստիկանությունը խոչընդոտում է ֆուտուրիստական պերֆորմանս ներկայացման ցուցադրմանը. ՎԵՏՕ-ի անդամ
- «ՎԵՏՕ». Մեզ լռեցնելու հերթական խղճուկ փորձերը հաջողության չեն հասնելու
- Առևանգեցին Նարեկ Մալյանին. Ռուբեն Մելիքյան
- ԱԱԾ. «Կատարել են «հպարտ նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր» գնահատականներ և վիրավորանքներ»