Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ. Սաղաթելյան
«Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, մինչև հասնենք այս չարիքի կառավարության հեռացմանը»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջով երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ այսպիսի գործողություններով և համառ ծրագրավորած պայքարով հասնելու են այս չարիքի կառավարության հեռացմանը։
Ի. Սաղաթելյանը նշեց, որ այսօրվա հանրահավաքին մասնակցելով՝ ժողովուրդը փաստեց, որ գործող իշխանությունն անելիք չունի և րոպե առաջ պետք է հեռանա, ժողովուրդը փաստեց, որ պայքարող և հաղթող է և երբեք չի կարող համակերպվել այս վիճակի հետ։
«Այս եղանակային պայմաններում մեր ժողովուրդը եկավ և խորը ապտակ հասցրեց այս թուրքահպատակ խմբակին»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյան պողոտայի սկզբնամասում քաշքշոց ու ծեծկռտուք եղավ
- Երևանի փոքր կենտրոնը կաթվածահար է
- Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, որոնք իրեն թիկունք չեն կանգնել. Սեյրան Օհանյան
- Այսօր դանակը հասել է ոսկորին..., իշխանությունները վայրկյան շուտ պետք է հրաժարական տան. Ծառուկյան
- Գեղամ Նազարյան. Դուք տեսնո՞ւմ եք հիմա Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ
- «Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
- Ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, այլ հետևողական պայքարով կհեռացնենք այս չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
- 12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու ենք. Բագրատյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան