Տատիկների կերպարանափոխված երիտասարդ կանայք ԱՄՆ-ում փորձել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի 34 և 44 տարեկան երկու բնակիչ տարեց կանանց նման են հագնվել կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալու համար, սակայն բժիշկները մերժել են նրանց: Այդ մասին հայտնել է WKMG-TV- ն:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի Օրենջի շրջանում: Պետական առողջապահության վարչության խոսնակ Ռաուլ Պինոյի խոսքերով՝ պատվաստումներ կատարող մասնագետները նկատել են, որ կանայք «զվարճալի տեսք ունեն» ու թույլ չեն տվել պատվաստվել: Նրանց պատվաստումների քարտերը վավեր էին, բայց անձնական վկայականի և վարորդական իրավունքի հետ կապված որոշ խնդիրներ կային:
«Երեկ իմացանք, որ պառավների պես հագնված երկու երիտասարդ կին է եկել պատվաստումների կենտրոն` երկրորդ անգամ պատվաստվելու համար: Ես չգիտեմ, թե ինչպես են կարողացել խուսափել բացահայտումից առաջին անգամ, բայց նրանք եկել էին երկրորդ անգամ պատվաստվելու: Գլխարկներ, ձեռնոցներ, ակնոցներ, ամեն ինչ կար և նրանք երևի 20 տարեկանից բարձր կլինեին»,- հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Պինոն:
Նրա խոսքով, դեռ հայտնի չէ, թե կանայք պատվաստանյութի առաջին չափաբաժինն արդյո՞ք ստացել են: Այս հարցով հետաքննություն է տարվում: Դեպքի վայր ժամանած շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչները կանանց զգուշացրել են ուրիշի սեփական տարածք ներխուժելու մասին: Դեպքից հետո պատվաստումների կենտրոնում ուժեղացվել է անվտանգությունը: Ըստ Պինոյի՝ այս կենտրոնում մասնագետներն ամեն օր 65 տարեկանից բարձր շուրջ 2.5 հազար մարդու են պատվաստում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան