Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ու ակցիային
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել է այսօր Երևանում՝ Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքին։
Գազետա.ռու կայքը մասնավորապես նշել է, որ Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է շարունակական, նոն-ստոպ ակցիաների անցկացման մասին այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։
Ռիա նովոստին գրում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել Երևանում՝ Ազատության հրապարակում։ Նշվում է, որ հանրահավաքը կազմակերպել է շուրջ 20 քաղաքական ուժ համախմբող Հայրենիքի փրկության շարժումը, որը ձգտում է հասնել կառավարության հրաժարականին։ Հանրահավաքին մասնակցում են հասարակական գործիչներ, նախկին պատգամավորներ, նախարարներ։
ՏԱՍՍ-ը գրում է, որ Երևանում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքից հետո մասնակիցները փակել են մի քանի փողոցներ։ Ոստիկանությունը ուժեղ հսկողություն է սահմանել, բայց ուժային մեթոդների չի դիմել Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին ցրելու համար։
Ինտերֆաքսը նույնպես անդրադարձել է հայաստանյան ընդդիմության այսօրվա հանրահավաքին։ Ռուսական լրատվամիջոցը մեջբերել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը խոսքը, որ իրենց նպատակին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», հասնելու են ընդդիմության համակարգված գործողությունների ճանապարհով։
Հարակից հրապարակումներ`
- Առանց դադարի, նոն-ստոպ ակցիաներով այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա և վերջ. Սաղաթելյան
- Ես կորցրել եմ ամեն ինչ, բայց գտնելու եմ, ձեր միջոցով եմ գտնելու․ շուռնուխցի
- Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ. Սաղաթելյան
- Բաղրամյան պողոտայի սկզբնամասում քաշքշոց ու ծեծկռտուք եղավ
- Երևանի փոքր կենտրոնը կաթվածահար է
- Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, որոնք իրեն թիկունք չեն կանգնել. Սեյրան Օհանյան
- Այսօր դանակը հասել է ոսկորին..., իշխանությունները վայրկյան շուտ պետք է հրաժարական տան. Ծառուկյան
- Գեղամ Նազարյան. Դուք տեսնո՞ւմ եք հիմա Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ
- «Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
- Ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության, այլ հետևողական պայքարով կհեռացնենք այս չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ ապստամբելով իշխանությունը վերցնելուն. Վազգեն Մանուկյան
- 12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու ենք. Բագրատյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան