ԱՄՆ-ում առաջին անգամ կլոնավորել են վերացման եզրին գտնվող սևթաթ աքիսին
Ամերիկացի գիտնականները կլոնավորել են անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների անդամներից մեկին`սևթաթ աքիսին, օգտագործելով ավելի քան 30 տարի առաջ սատկած կենդանու գեները: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ հաղորդել է «Associated Press»-ը:
Էլիզաբեթ Էն անունով աքիսը ծնվել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, բայց այդ մասին միայն հիմա են հաղորդել: Այն ստեղծվել է դեռևս1988 թվականին սատկած Ուիլ անունով աքիսի գենետիկ նյութերի օգտագործմամբ, որի հյուսվածքները ԴՆԹ տեխնոլոգիաների արշալույսին ուղարկվել էին Սան Դիեգոյի Zoo Global ԴՆԹ-ների բանկ:
Էլիզաբեթ Էնի կլոնավորման համար որպես փոխնակ մայր օգտագործվել է տնային աքիսը, երկրորդ կլոնավորված աքիսը սատկել է: Նրանց հետ միասին ծնվել են ևս երկու փոքրիկ աքիսներ, որոնք կապ չունեն կլոնավորվածների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան