Էլիբեգովայի համակարգչային արխիվում հավաքված էր Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների փաստեր
«Ես ազնվորեն մինչև այս պահը չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,- Երևանի դատարանի «Ավան» նստավայրի մոտ, որտեղ ընթանում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստը, լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, ում աշխատասենյակում ԱԱԾ-ն փետրվարի 19-ին խուզարկություն էր իրականացրել, ապա բերման ենթարկել նրան։
Նա նշեց, որ որևէ մեկն իրեն բացատրություն չի տվել, թե իր անձնական հեռախոսը, աշխատանքային համակարգիչն ինչ կապ ունի ինչ-որ ֆեյք բռնելու հետ, առհասարակ չի հասկանում, թե ինչ պատճառով էր բերման ենթարկվել ԱԱԾ։
«Անհասկանալի է նաև այն, թե ինչ է կատարվում մեր ավագ կոլեգաների դեպքում՝ Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, որոնց հետո տարիներ շարունակ սանձել ենք Ադրբեջանի հակահայկական ու հայատյաց քաղաքականությունը, քարոզչությունը, ու արդյունավետ ենք իրականացրել։
Բերման ենթարկվածները, ապա նաև ձերբակալվածներն ակտիվ զբաղվում էին Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմով, պայքարով, այս պահին պարալիզացվել է մեր ամբողջ աշխատանքը։ Հանրության մոտ արդեն իրենց եզրակացությունները նշմարվում են, թե իրականում ինչի համար է դա արվում։
«Ինձ համար աբսուրդ է, երբ այսօր ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներ կան, որոնք մենք մատնանշում ենք, փորձում ենք ինչ որ կերպ օգնել լուծումներ մտածել, ու այդ ֆոնին ողջ համակարգով զբաղված են ֆեյք բռնելով»,- ասաց Ա. Էլիբեգովան։
Նա նշեց, որ իր աշխատանքային համակարգչում կարևոր տեղեկատվություն ուներ ադրբեջանական հայատյաց քաղաքականության վերաբերյալ, ուներ հարուստ արխիվ, որոնք կարևոր են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգային մակարդակում պատժելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
- Հետապնդում են մարդկանց, որոնք Ադրբեջանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում.Վարդան Ոսկանյանը՝ Սաղաթելյանի ձերբակալության մասին
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան
- Ֆեյք բռնելն ավելի լուրջ ազգային անվտանգության սպառնալիք է, քան Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Էլիբեգովա
- Անժելա Էլիբեգովա. Կհանդիպենք վաղը 15.00 Ազատության հրապարակում
- Ես և ԱՆժելա Էլիբեգովան հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով. Գոհար Մելոյան
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին