Ջղաձգումների մեջ գտնվող գործի պատվիրատունե՛ր, այսպես «օպերատիվ» աշխատեիք հայրենիքի պաշտպանության ուղղությամբ. Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.
«1. Գագիկ Սողոմոնյան ֆեյսբուքյան էջի կապակցությամբ ԱԱԾ են տարվում 7 անձինք, ձերբակալվում են՝ 4-ը։
2. Երեկ գիշերը դատարանում պետք է քննվեր այդ անձանցից մեկին կալանավորելու միջնորդությունը։
3. Մինչ դատական նիստը մի քաղաքացի գրառում է կատարում, որ սրճարանում է եւ անկախ իր կամքից ականջալուր է լինում ուշագրավ մի խոսակցության, համաձայն որի՝ ոմն մեկը բղավում է հեռախոսով՝ հանձնարարելով ինչ որ այլ անձի անպայման կայացնել կալանավորման որոշում՝ անկախ այն հանգամանքից, որ մեղադրյալն ունի անչափահաս երեխաներ եւ կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառելի չէ վերջինիս նկատմամբ (նկար 1):
4. Ըստ վերոնշյալ քաղաքացու՝ հեռախոսով հանձնարարություն տվող անձը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է։
5. 2-րդ կետում նշված գործով փաստաբանը՝ տեսնելով 3-րդ կետում նշված քաղաքացու գրառումը, եւս գրառում է կատարում՝ փորձելով հրավիրել հանրության ուշադրությունն այն հանգամանքին, որ հենց այդ պահին սպասում է 2-րդ կետում նշված իր պաշտպանյալի գործով կալանավորման միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալն ունի 3 անչափահաս երեխա (նկար 2)։
6. 3-րդ կետում նշված գրառումից մոտ 2 ժամ անձ՝ դատարանը որոշում է կայացնում 2-րդ կետում նշված անձին կալանավորելու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ։
Ջղաձգումների մեջ գտնվող գործի պատվիրատունե՛ր, այսպես «օպերատիվ» աշխատեիք հայրենիքի պաշտպանության ուղղությամբ, այդ դեպքում՝ հնարավոր է՝ կորսված Արցախի մեծամասնություն, շուրջ 5000 զոհ, տասյակ հազարավոր վիրավորներ, հազարավոր անհետ կորած և գերեվարված ու 100000-ավոր անտուն մնացած հայրենակիցներ չունենայինք։
Ստո՛ր ստահակներ»։
1️⃣ Գագիկ Սողոմոնյան ֆեյսբուքյան էջի կապակցությամբ ԱԱԾ են տարվում 7 անձինք, ձերբակալվում են՝4-ը։ 2️⃣ Երեկ գիշերը...
Posted by Gohar Meloyan on Saturday, 20 February 2021
Հարակից հրապարակումներ`
- «Ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, դրանք պետք է նստեն»
- Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը կայանալու են փետրվարի 21-ին
- Առաջադրված մեղադրանքը հավաստում է Արա Սաղաթելյանի և Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը. Մելոյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
- Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան. Պաշտպան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները