Երևանի քաղաքապետարանի նոր գնած միկրոավտոբուսներն արդեն խափանվում են երթուղիներում
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուկի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ նոր բերված «Գազել» միկրոավտոբուսներից մեկը փողոցում խափանվել է:
Ավագանու անդամը գրել է. «Այո´, հարգելի համաքաղաքացիներ, ճիշտ եք տեսնում: Սա մեր նոր ձեռք բերված ГАЗель-ն է:
Չէ, ոչինչ չեմ ասում: Թողնում եմ Ձեր դատին»:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 15-ից 11 միկրոավտոբուս սկսել էր սպասարկել Երևանի 38 համարի երթուղին գիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին