Իրավաբան. Ակներև է՝ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշումը կայացրել է քաղաքական ճնշման տակ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելուն, գրում է.
«Ֆարխոյանի ցուցակում կարող եք ևս մեկ դատավորի անուն ավելացնել՝ Արմինե Մելիքսեթյան: Քիչ առաջ այդ... չգիտեմ ինչպես կոչել դրան: Այդ էակը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու դավաճան Նիկոլի կեղտոտ պատվերը: Ահա այդպես:
Երևի քիչ հետո տուն կգնա ու կասի՝ գործից տուն եմ եկել...
Արիկն իր կյանքում շատ դժվարություններ է հաղթահարել: Սա էլ կանցնի: Բայց հաստատ անհետևանք չի մնա: Բոլոր դավաճաններն ու նրանց կամակատարները մի օր կանգնելու են իսկական դատարնի առջև: Ու ահա այդ օրը կգա պատասխանատվության ժամը»։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ համոզմունք է հայտնում, որ նման որոշում կայացվել է քաղաքական ճնշման ներքո.
«Դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը:
Կարծում եմ ակներև է, որ դատարանն այս որոշումը կայացրել է քաղաքական ճնշման տակ՝ ղեկավարվելով բացառապես մանկամտության կանխավարկածով, աստղագուշակով և Արցախի 75%-ը հանձնածներին ծառայամտորեն հնազանդվելու անողնաշարությամբ:
Սա այս իշխանությունների քաղաքական ֆունդամենտով «քրեական» գործերի խայտառակ հավաքածուի ամենապատվավոր տեղում գտնվող քրեական գործերից է, որին մասնակից ցանկացած անձի մոտ ապագայում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ են սպասելու, ըստ որում՝ գերհիմնավորված»։
Հարակից հրապարակումներ`
- Մելոյանը՝ Սաղաթելյանի կալանավորման մասին. Մանկական փաստերի վրա հիմնված միջնորդություն
- Արսեն Բաբայան. Արմինե Մելիքսեթյանը բավարարեց ՀՀ-ում ադրբեջանի հյուպտոսի ցանկությունը
- «Արա Սաղաթելյանը կալանավորվեց»
- Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
- Անկախ ԱԱԾ-ի գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր գրառումները. Մելոյան
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան