Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։ Ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
«Դժվար է հասկանալ, թե ինչն է ավելի տարակուսելի՝ IPN-ների և VPN-ներիի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կատարած դատողությունները, թե դրանց տրված իրավական գնահատականը։
Եթե շարժվենք ԱԱԾ-ի տրամանաբանությամբ, ապա դատարան ներկայացրած նյութերով «հաստատվում է» ֆեյքի կապը ոչ թե այս գործով չորս մեղադրյալների, այլ ավելի քան երկու տասնյակ անձ հետ։ Ավելին, այս դեպքում հայտնի ֆեյքին կարելի է կապել VPN-ից օգտվող ցանկացած անձի հետ։
Հարց է առաջանում, թե ինչու է վարույթ իրականացնող մարմինը սևեռվել հենց Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի, ինչպես նաև սույն գործող որպես մեղադրյալ ներգրավված մյուս երկու անձի վրա։
Իսկ առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումն ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում։
Հիշեցնեմ նաև, որ անցած տարվա նոյեմբերի սկզբին ֆեյսբուքյան օգտատեր, իսկ այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրառում էր կատարել՝ փորձելով Արա Սաղաթելյանին կապել հայտնի ֆեյքի հետ։
Դրան հաջորդել էր Արա Սաղաթելյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին հաղորդումը և Տարոն Չախոյանի դեմ զրպարտության հիմքով ներկայացված հայցադիմումը»,- գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
- Հետապնդում են մարդկանց, որոնք Ադրբեջանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում.Վարդան Ոսկանյանը՝ Սաղաթելյանի ձերբակալության մասին
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան
- Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը կայանալու են փետրվարի 21-ին
- Առաջադրված մեղադրանքը հավաստում է Արա Սաղաթելյանի և Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը. Մելոյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
- Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը մուտքագրվել է դատարան. Պաշտպան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան