«Ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, դրանք պետք է նստեն»
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանն ֆեյսբուքի իր էջում գրում է.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ իմ երեկվա ֆեյսբուքյան գրառումից հետո տարբեր իրավապաշտպաններ, լրագրողներ ինձ հարցեր են ուղղում երեկվա դեպքի հետ կապված։
Ամենայն պատասխանատվությամբ և հստակ գիտակցելով, թե ինչ ծանր հանցագործության մասին է խոսքը, պնդում եմ, որ երեք ժամը 22:00-23:00 հատվածում Իսահակյան փողոցի վրա գտվող Տրիումֆ կաֆեում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը բորբոքված հեռախոսի մեջ գոռում էր՝ «Ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:
Արթուր Մկրչտյանի կողմից երեկ այդ ժամին Տրիումֆ կաֆեում գտնվելու և իրար խառնված եղանակով հեռախոսով խոսալը, սեղանից սեղան քայլելը կարող են հավաստել ոչ միայն իմ հետ միաժամանակ եղած իմ ընկերները, այլև Տրիումֆ կաֆեում տեղադրված տեսախցիկները։
Ավելին, բավարար է ստուգել, թե երեկ ժամը 22:00-ից հետո երեք անչափահաս երեխաներ ունեցող որ անձն կալանավորվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, և պարզ կդառնա, թե որ անձն է ապօրինի բանտարկվել Արթուր Մկրտչյանի ուղղակի հանձնարարությամբ։
Այս փաստերի շուրջ ես պատրաստ եմ հարցաքննվեմ ցանկացած քննչական մարմնում։ Միաժամանակ, խնդրում եմ իմ այս ֆեյսբուքյան գրառումը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում»։