Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
«Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը՝ և՛ պաշտոնավարման ժամանակ, և՛ դրանցի հետո՝ որպես ոլորտային փորձագետ»,- Երևանի դատարանի «Ավան» նստավայրի մոտ լրագրողներին հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նա հայտարարեց, որ իշխանությունների սկսած գործընթացն Արա Սաղաթելյանի հետ չի կարող առնչություն ունենալ:
Նրա խոսքով՝ տեղի ունեցողը պայմանավորված է Սաղաթելյանի քաղաքական, սկզբունքային մոտեցումների ու դիրքորոշման հետ:
Տիգրան Աբրահամյանը հատնեց, որ հատկապես միջազգային լրատվամիջոցների հետ Արա Սաղաթելյանը բավական ակտիվ աշխատել է հօգուտ Հայաստանի ու Արցախի:
«Տարօրինակ զուգադիպությամբ, հատկապես վերջին շրջանում, բերման են ենթարկվում, որոշ դեպքերում ձերբակալվում են մարդիկ, ովքեր հակաադրբեջանական դաշտում ակտիվ գործունեություն են ծավալում»,-նկատեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Հետապնդում են մարդկանց, որոնք Ադրբեջանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում.Վարդան Ոսկանյանը՝ Սաղաթելյանի ձերբակալության մասին
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան