«Ֆեյքի գործով» ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց
«Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց։ Panorama.am-ը Մհեր Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանից տեղեկացավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, նաև դատարանը մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Մհեր Ավագյանը ձերբակալվել էր փետրվարի 19-ի երեկոյան։ Նրան առաջադրված է նույն մեղադրանքները, ինչը ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և վերլուծաբան Կարեն Բեքարյանին՝ ՀՀ ՔՕ 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։ Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են։
Նույն գործի շրջանակում կալանավորված է նաև Արամ Լևոնի Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
- Փաստաբան. Իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին