«Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանին։
Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝
-պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,
-պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։
Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։
Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։
Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։
Կպարզենք նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։
Մի բան ևս. պաշտպանյալս երբևէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ և նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը»։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ որ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 23:55-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի շատ «հետաքրքիր» քրեական գործով, որը կարելի է պայմանականորեն անվանել «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», ձերբակալվել է իմ պաշտպանյալ Արամ Լևոնի Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ջղաձգումների մեջ գտնվող գործի պատվիրատունե՛ր, այսպես «օպերատիվ» աշխատեիք հայրենիքի պաշտպանության ուղղությամբ. Մելոյան
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան
- «Ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, դրանք պետք է նստեն»
- ԱԱԾ. «Կատարել են «հպարտ նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր» գնահատականներ և վիրավորանքներ»
- Պայմանական ասված «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան