Անկախ ԱԱԾ-ի գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր գրառումները. Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Փաստորեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի հոկտեմբերի կեսին՝ պատերազմի ամենաթեժ պահին, հարուցում է քրեական գործ` պարզելու «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ իրական տնօրինողներին։
Շուրջ չորս ամիս շարունակ այս քրեական գործը քննվում է, կատարվում են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, խուզարկություններ, բերման են ենթարկվում և ձերբակալվում տարբեր անձինք։
Երեկ գիշերը տեղեկատվություն է տարածվում, առ այն, որ այս գործով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահի ուղիղ ցուցումով կալանավորվել է երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը։
Այս պահին այս քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթանում են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։
Սակայն, անկախ ԱԱԾ-ի վերոնշյալ իրավական և ոչ իրավական գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր ֆեյսբուքյան գրառումների շարքը, ինչը՝
.փաստում է վերոնշյալ անձանց առնչելիության բացակայությունը նշված գործին,
.երկաթյա հիմք է այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց անմիջապես ազատելու և կալանավորման միջնորդությունները չբավարարելու համար։
Փաստաբանների հայտարարություններից բխում է, որ այս թափթված վիճակը, որի արդյունքում ձերբակալվել են ոչ միայն գործի, այլև՝ իրար հետ կապ չունեցող անձինք, պայմանավորված է քննչական մարմնին սպասարկող աշխատակիցների տեխնիկական սակավ գիտելիքներով, և իրավական նորմերի խայտառակ սխալ մեկնաբանմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանը սուտ մատնության փաստով հայց էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
- Հետապնդում են մարդկանց, որոնք Ադրբեջանի համար լրջագույն վտանգ են ներկայացնում.Վարդան Ոսկանյանը՝ Սաղաթելյանի ձերբակալության մասին
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան
- Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը կայանալու են փետրվարի 21-ին
- Առաջադրված մեղադրանքը հավաստում է Արա Սաղաթելյանի և Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը. Մելոյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան