Լուիզիանա նահանգում փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
Առնվազն երեք մարդ է զոհվել և երկուսը վիրավորվել ԱՄՆ Լուիզիանա նահանգում զենքի խանութի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ջեֆերսոն Պերիշ շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոպինտոյի հայտարարության մեջ:
Twitter-ում արված հայտարարության համաձայն, ոստիկանության աշխատակիցները կրակոցների մասին տեղեկատվություն են ստացել շաբաթ օրը տեղական ժամանակով 2.50-ին: Տեղում նրանք տեսել են հրազենային վնասվածքներով մի քանի մարդու, որոնցից երեքը մահացած են եղել, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է:
Շերիֆի խոսքով՝ կասկածյալը խանութի ներսում կրակել է երկու մարդու վրա, այնուհետև դուրս եկել փողոց և գնդակահարվել այլ մարդկանց կողմից: Նա տեղում մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են