Մալյան. Մի անմեղ ներկայացում տագնապ է առաջացրել իշխանությունների մեջ
Դատարանը «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ: Նա ազատ արձակվեց։
«Բազմաթիվ իրավաբաններ հիմա գլուխ են ջարդում՝ հասկանալու, թե երեկ ինչ կատարվեց, իրավական անուն չունի»,- դատարանից դուրս գալով՝ լրագրողներին ասաց Նարեկ Մալյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանն երեկ առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն, այուհետև ձերբակալվել: Փաստաբան Տիգրան Աթանեյսանը հայտնել էր, որ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:
«Երեկ ինձ ուղղակի առևանգում էին մարդիկ, քրեական գործ հարուցված չէր այդ ժամանակ»,- ասաց նա։
«ՎԵՏՕ» շաժումը երեկ Ազատության հրապարակում պետք է ցուցադրեր «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ինտերակտիվ պերֆորմանս ներկայացումը, սակայն այն չկայացավ, ոստիկանները թույլ չէին տվել։
«Ինչ-որ մարդիկ բռնության կոչ էին տեսել, երբ ասել էի՝ մահ դավաճաններին։ Կրկնում եմ՝ մահ դավաճաններին։
Ինչ-որ դավաճաններ վախեցել են, որ իրենց նկատմամբ բռնության կոչ է և թուրք քրֆելու հոդվածով՝ 226.2 հոդվածով, որը սորոսականների ջանքերով ավելացել է քրեական օրենսգրքում հատուկ իմ համար, իմ ազատ խոսքը, գործունեությունը զսպելու համար, քրեական գործ հարուցել։ Սա այս նույն հոդվածով երրորդ քրեական գործն է իմ նկատմամբ»,- ասաց Ն. Մալյանը։
Նրա խոսքով, որպես պետություն ինչքան վատ վիճակում է գտնվում, որ մի անմեղ ներկայացում կարող է տագնապ առաջացնել իշխանությունների մեջ, որ նույնիսկ առանց հարուցված քրեական գործի փորձել են իրեն առևանգել։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն ազատ է արձակեց Նարեկ Մալյանին.Արսեն Բաբայան
- Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ. Միքայել Մինասյան
- Երևի մեր «Ելենան» հուզվել էր դրանից. Մալյանի պաշտպան
- Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը կայանալու են փետրվարի 21-ին
- Միքայել Մինասյան. Բոլոր բռնապետերի վախճանը հայտնի է և շատ տհաճ
- Մալյան. Ինձ լռեցնելը անհնար է, ներկայացումը անպայման բեմադրվելու է
- Նարեկ Մալյանը ձերբակալվեց Չաուշեսկուի նկարը տարածելու համար. Աթանեսյան
- Ոստիկանությունը խոչընդոտում է ֆուտուրիստական պերֆորմանս ներկայացման ցուցադրմանը. ՎԵՏՕ-ի անդամ
- «ՎԵՏՕ». Մեզ լռեցնելու հերթական խղճուկ փորձերը հաջողության չեն հասնելու
- Առևանգեցին Նարեկ Մալյանին. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա